Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանին եւ Լեւոն Համբարձումյանին կալամավորել են։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Դատարանը որոշումը կայացրել է նախօրեին՝ հիմքում դնելով գործի օպերատիվ քննչական իրավիճակը։
Ավելի վաղ դատարանը մերժել էր կալանավորել նույն գործով մեկ այլ մեղադրյալի՝ Մարատ Ստեփանյանին։
Ծեծկռտուքի գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։
Հիշեցնքն, որ մայիսի 24-ին բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:
Քաջարանի քաղաքապետը հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները: