Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել է սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա Էդուարդ Եղիազարյանը։ Նա կալանավորվել է։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Բակունցի փողոցից։ Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերվել էր սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա կրակոցների հետքեր կային։ Պարզվել էր հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։




Լրահոս