Այսօր պարետատան նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանով է ճիշտ կորոնավիրուսով վարակված անձանց տուն ուղարկել, երբ այնտեղ այլ մարդիկ ևս ապրում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եկավ մի պահ, երբ այլսև չէին կարող այդ մարդկանց պահել հյուրանոցներում և չկար այլ տարբերակ: «Չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշված դեպքը, քանի որ այդ դեպքում ավելի ուշադիր են լինում», – նշեց նա: Թորոսյանն էլ նկատեց, որ մյուս երկրներում հենց սկզբից էլ այդպես է արվել:
Մանրամասները՝ տեսանյութում