ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ էր հրապարակել և Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։ Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, վարչապետի հայտարարությունից հետո ինչ եք արել:
-Մենք ինքներս փորձել ենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, այն կազմակերպվել է ծնողների կողմից, վարչական շրջանը բացարձակ կապ չունի տեղի ունեցածի հետ: Խոսել ենք նաև համատիրության նախագահի հետ, ևս հաստատեց, որ ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեն եկել իրենք: Ամեն դեպքում քաղաքապետարանը հայտարարել էր, որ անգամ Կենդանաբանական այգին է փակ լինելու: Մենք ամեն ինչ արել ենք, որ անգամ այգիներում նման միջոցառումներ տեղի չունենան:
-Դա Ձեր ենթադրությո՞ւնն է, որ ծնողներն են կազմակերպել, թե արդեն հաստատված փաստ:
-Չէ, տեսեք, համատիրությունը չի կազմակերպել, բնականաբար վարչական շրջանն էլ չի կազմակերպել, քանի որ այդ դեպքերում հատուկ ծրագիր է: Վարչական շրջանը բացարձակ կապ չունի: Եվ ենթադրում եմ, որ դա կարող է կազմակերպված լինել ծնողներիր կողմից:
-Այսինքն, Դուք այդ միջոցառման մասին իմացել եք վարչապետի՞ հրապարակումից:
-Իմացել եմ վարչապետի հրապարակումից հետո: Չեմ ուսումնասիրել՝ այլ վայրերում նման միջոցառումներ եղել են, թե ոչ: Իհարկե, հետևանքներ կլինեն, սակայն այդ հարցերով արդեն պետք է զբաղվեն իրավապահ համակարգի ներկայացուցիչները:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը