Սարսափելի ժամանակներ ենք մենք հիմա ապրում, եւ սարսափելի մեղք են մեր երեխաները, որ հիմա տանն են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Հասմիկ Կարապետյանը` անդրադառնալով կորոնավիրուսi համավարակի տարածմանն ու կանխարգելիչ միջոցառումներին:
«Թագավարակի ռիսկի գործոնը մեծ է: Ամբողջ աշխարհն է խառնվել իրար, ես ինքս իմ մեջ շատ ու շատ հարցեր ունեմ, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել, եւ երբեք ոչ մեկս չենք կարող ասել, թե ո՞րն է ճիշտը, ե՞րբ կավարտվի այս քաոսը: Ցավալին սա է: Ես զգում եմ, որ վաղվա օրվա վրա ոչ մի դիրքորոշում չկա, կարծես թե մենք օդում կախված լինենք:Ինձ համար սարսափելի մեղք են երեխաները, ովքեր պետք է հաճախեին նախակրթարաններ, զարգացման կենտրոններ, խթանեին էվոլյուցիան: Ընդհանրապես այս դարի, ժամանակաշրջանի երեխաները շատ ակտիվ են, ինչքան կարելի է մուլտֆիլմեր դիտել, ծնողների հետ խաղալ, որը որ չգիտի երեխաներով զբաղվի, տան կենցաղով, խոհանոցով, թե բազմաթիվ այլ գործեր հասցնի»,-սրտնեղած նշում է երգչուհին:
Հասմիկ Կարապետյանի համոզմամբ`այս ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ինչ-որ գլոբալ փոփոխություն է կատարվում եւ ինչ-ինչ մարդկանց պետք է, որ ժողովուրդը նստի տանը, իսկ երեխաները չկրթվեն եւ չզարգանան:
«Ինձ թվում է՝ փոքր տարիքից երեխաներին վարժեցնում են ռոբոտացմանը: Ինչքան էլ, որ փորձում ենք թեթեւ մտածել, թե մենք չենք հիվանդանա, քանի որ մենք զգույշ ենք, բոլոր կանոններին հետեւում ենք, բայց ինչպես կարելի է հասկանալ, արդյոք այս ամեն ինչն այսքան սարսափելի է , ինչքան որ նկարագրվում, հրամցվում է մեզ»,-նկատում է նա:
Երգչուհու հավելմամբ` հոգեբանական սարսափելի մեծ ճնշում կա եւ այլեւս այսպես շարունակել ապրել հնարավոր չէ.
«Երեխաները մեղք են, Աստված պետք է խղճա այս երեխաներին, նոր եկող սերունդը վատ վիճակի մեջ է։ Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի, գուցե մյուս տարի, կամ գուցե տարվա վերջ վերանա այս վիրուսը»:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 697 նոր դեպքով` հասնելով 11221-ի:
Լիդա Եղիազարյան