«Բելաջիո» ռեստորանում խախտումներ են եղել․ մանրամասներ ստուգայցերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայց է իրականացնում Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորանային համալիրներում։  ArmLur.am-ը ՍԱՏՄ-ից  տեղեկացավ, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրում խախտումներ  են արձանագրվել, քանի որ գրանցամատյաններում կային անճշտություններ, ինչպես նաև աշխատակիցների կողմից դիմակներ կրելու կարգի խախտումներ։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Նովելա» ռեստորանային համալիրում ևս խախտումներ են արձանագրվել, սակայն գրանցամատյաններում տվյալները ճշգրիտ են ներկայացված եղել։  Այս պահին ստուգայցերը շարունակվում են պողոտայի այլ ռեստորանային համալիրներում և չի բացառվում, որ ստուգայցերի արդյունքում որոշումներ կայացվեն՝ ռեստորանների կասեցման վերաբերյալ։ Այս պահին ստուգայցերը դեռ շարունակվում են։

Ս․Հ․




Լրահոս