ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Ճաշարանի աշխատակազմի հորդորն ու կոչը միանգամայն հասկանալի է։ Մնում է բոլորն ընդունեն ու առաջնորդվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ենթավարձակալության պայմանագրով մեկից ավելի անձանց տարածքներ տրամադրելու դեպքում գործունեությունը համարվում է արդյոք առեւտրի կազմակերպում:  

Հայկուհի Վարդանյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ 21.11.2008թ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առեւտրի իրականացման վայրի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավունքների եւ պարտավորությունների» թիվ 1 պաշտոնական պարզաբանման դրույթներով՝ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առեւտրի եւ ծառայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

 

 

ՎԱՐԿԵՐ

Հարց. Նախորդ վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարել եմ ուշացումներով: Արդյունքում ձեւավորվել է վատ վարկային պատմություն, որի պատճառով բանկերը հրաժարվում են ինձ հետ նոր վարկային պայմանագիր կնքել: Արդյոք բանկը նոր հնարավորություն չի՞ կարող տալ:  Ինչպե՞ս կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը:

Դավիթ Դանիելյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը»  Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքի համաձայն՝ հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է:

 




Լրահոս