Արցախում մահացել է ամենատարեց բնակիչը` 111-ամյա Արեւհատ տատը: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը.
«Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին: Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա: Լույս իջնի հոգուն…»: