ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ խոսեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության մասին։ «Ես ցավ եմ ապրում, որ մեր իշխանությունները այլ գործ չունեն, քան ֆոտոշոփ արված փաստաթուղթ տարածել։ Վազգեն Պողոսյանը 2015 թվականից այլևս մեր կուսակցության անդամ չէ, 2012 թվականին է առաջադրված եղել և նրա մոտից թուղթ են գտել։ Ես էլ կարող եմ ֆոտոշոփով սարքել, որ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն, ինչ է լինելու», – նշեց նա։
Տոնոյանը նշեց, թե ծանոթ չէ Ազգային անվտանգության կողմից տարածված հայտարարությանը, թե մեծ վնասներ են պատճառվել պետությանը։ «Մենք ահազանգեր ունենք Գեղարքունիքի մարզից, մի քանիսին բերման են ենթարկել, խուզարկություններ են անում։ Ես տեղեկություն չունեմ, թե ինչ են տարել, միայն գիտեմ, որ մարզային պատասխանատուներից մեկի երեխաների հեռախոսն են առգրավել։
Հավելենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանն է հանդես գալու հայտարարությամբ և պատասխանելու լրագրողների հարցերին։