ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոփոխություններ շրջիկ առևտրի կետերի համար. ինչ է փոխվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվեց Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:

Ըստ այդմ, շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդներ կարող են լինել մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության:

Ավագանու նիստում Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ինչու հենց հիմա նման նախագիծ բերվեց՝ այն էլ այս փուլում, երբ երկիրը տնտեսապես վատ վիճակում է գտնվում: Առաքելյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք շրջիկ առևտրի կենտրոնների սահմանափակում է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս