Այսօր Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իրեն կրկին կանչել են հարցաքննության՝ այսօր 15:00-ին, բացի այդ, երեկ էլ խմբակցության վարորդին են կանչել ոստիկանության վեցերորդ վարչություն: խաժակյանի ելույթից հետո արտահերթ ելույթ ունեցավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա բնական համարեց այս գործընթացները եւ հայտարարեց, թե Խաժակյանն իր ելույթներով ամեն դեպքում իրեն չի խանգարում, այլ նույնիսկ օգնում:
Մանրամասները՝ տեսանյութում