Աբրահամ Մանուկյանի գործով երկրորդ դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը այսօր գրել էր, որ հայտնի է, թե որ դատավորին է մակագրվել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդության հարցը: Մեզ հայտնի դարձավ, որ միջնորդության հարցը քննելու է դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Սակայն Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը չի կարող քննել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի միջնորդության հարցը: Իսկ ինչու:

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը , ԱԱԾ-ում քննվող քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործով մեղադրյալ Ջոն Ֆարխոյանի եղբայրն է: Իսկ ահա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ենթադրյալ 2017 թվականի ընտրություններին կաշառքի գործը բացահայտվել է հենց Վերմիշյանի գործից: Ստացվում է, որ դատավոր Ֆարխոյանը օբյեկտիվ չի կարող լինել այն քրեական գործով, որով անցնում է նաեւ իր եղբայրը ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը:

Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը, այս հանգամանքները հաշվի առնելով, դատավոր Ֆարխոյանին ինքնաբացարկ է հայտնել:

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ հայտնեց , քանի որ ըստ դատական օրենսգրքի, եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա նա միջանկյալ այլ նիստեր և կամ հանդիպումներ չպետք է ունենա, մինչդեռ Աբրահամ Մանուկյանի փաստաբանական խումբը բացահայտել է, որ Արտուշ Գաբրիելյանը Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորման հարցով գտնվելով խորհրդակցական սենյակում միջանկյալ նիստեր է արել եւ հանդիպումներ ունեցել:

Եվ ահա այս ամենի արդյունքում էլ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնել, եւ դատավորն այն ընդունել է: Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոցի կալանավորում ընտրելու կամ մերժելու մասով պետք է կայացներ որոշում , սակայն ժամը պաշտպանների այս բացահայտումից հետո կալանավորման որոշման հարցը հետաձգվել է: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը.

«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

Քնար Մանուկյան




Լրահոս