Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին՝ ղեկավար Արման Բաբաջանյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և տարբեր հարցերում Արցախին աջակցելու պատրաստակամություն հայտնել: