ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է հանրապետական կուսակցությանը ամերիկյան հասարակությանը վնաս հասցնելու մեջ:Օբաման խիստ քննադատել է Կոնգրեսի հանրապետական ընդդիմության որոշումը, որը մերժել է դաշնային բյուջեի կրճատման իր առաջարկած նախագիծը: Նա ընդգծել է, որ հանրապետականների գործողությունները հսկայական վնաս կհասցնեն Ամերիկային եւ կնվազեցնեն նրա կարողությունները դիմակայելու 21-րդ դարի մարտահրավերներին:Օբաման նշել է, որ 2012-ի նախագահական ընտրությունները դեմոկրատների համար չափազանց ծանր պայմաններում են անցնելու, քանի որ ընտրողները հիասթափված են կառավարության գործողություններից:
Օբաման Հանրապետականներին հմարում է վնասատուներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ