ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ 22-ամյա Գոռ Մ.-ի վարած Volkswagen մակնիշի, 36-ամյա Հարություն Ռ.-ի վարած Toyօta մակնիշի եւ Էջմիածին քաղաքի բնակիչ 30-ամյա Արտակ Մ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Արտակ Մ.-ի ուղեւոր 2.5 ամսական Ն. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կարող է արդյոք արտոնագրային վճար վճարող անձը ունենալ վարձու աշխատող:

Արմինե Հովհաննիսյան (43 տարեկան, հաշվապահ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու  հարցին  ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայստանի Հանրապետության օրենքի N1 եւ N2-րդ հավելվածներով սահմանված գործունեության տեսակների իրականացնող արտոնագրային վճար վճարողները չեն կարող ունենալ վարձու աշխատողներ (իրենց գործունեության իրականացման համար օգտագործել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը), իսկ օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների համար նման սահմանափակում սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ արտոնագրային վճարը՝ օրենքով սահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի համար եկամտահարկին եւ իրավաբանական անձի համար շահութահարկին եւ (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ չափանիշներ են հաշվի առնվում վարկ տրամադրելիս: Արդյոք այդ չափանիշների առկայության դեպքում բանկը կամ այլ վարկային կազմակերպություն պարտավո՞ր է դիմողի հետ կնքել վարկային պայմանագիր:

Մանուկ Դանիելյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը, գնահատելով վարկը մարելու հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:

Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետեւյալ հանգամանքները՝

աշխատավարձի եւ այլ եկամուտների առկայությունը,

վարկային պատմությունը,

անշարժ եւ այլ գույքի առկայությունը,

երաշխավորների առկայությունը,

տարիքը,

այլ հանգամանքներ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված եւ չմարված վարկ ունեցող անձանց մասին, եթե առկա է հաճախորդի համաձայնությունը նման տեղեկատվություն ստանալու համար։  Նշենք նաեւ, որ եթե կողմերի միջեւ կնքված վարկային պայմանագիրը սպառողական վարկի պայմանագիր չէ, ապա կողմերի միջեւ հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային պայմանագրով, իսկ եթե դրան անդրադարձ չկա, ապա կազմակերպությունը ծանուցման պարտականություն չի կրում:




Լրահոս