Կառավարության շենքի մոտից այսօր ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիա իրականացնողներին։ Վերջիններս ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ են։
Նշենք, որ կառավարության առջեւ ակցիա են անցկացնում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը, աշխատակիցներ, երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան