Երևանի կենդանաբանական այգու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև տեղի է ունեցել առցանց քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության
ֆակուլտետի միջև «Zoom» հարթակի միջոցով տեղի է ունեցել առցանց քննարկում։
Քննարկման ընթացքում կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են «Կենդանաբանական այգու
հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները», այնուհետև այն շարունակվել է ինտերակտիվ՝ հարց ու
պատասխանի ձևաչափով։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է այս նախաձեռնությունը և
նշել, որ կենդանաբանական այգին որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ շարունակաբար նախաձեռնել, մշակել
և ներդնել գիտակրթական ծրագրեր և նոր գործիքներ այգու վերազինման համար։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ
ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց և՛ տեսական, և՛ հատկապես
գործնական գիտելիքների կատարելագործմանը։

ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի
խոսքով՝ լինելով իր տեսակի մեջ միակ կառույցը՝ ԵԿԱ-ն կարևոր նշանակություն ունի ոլորտի կրթական և գիտական
հատվածի համար՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների և մրցունակ
կրթություն ստանալու նպատակով։

Վլադիմիր Սիմոնյանը և Արևիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ
համագործակցության համար և հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու
վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։
Կենդանաբանական այգին ներկայումս սկսել է իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական
և թե՛ մշակութային կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու և կրճատելու, այգու
ներուժը կատարելագործելու և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար։




Լրահոս