Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը, ռուս նախարարը հայտարարել է տարածաշրջանում լարվածության աճի անթույլատրելիության եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու անհրաժեշտության մասին։
«2020 թվականի հուլիսի 13-ին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ «հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ԵԱՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված է հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ հակամարտության երկու կողմերն էլ այս կազմակերպության լիիրավ անդամներ են»:
«Նախարար Լավրովն ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրումն անընդունելի է եւ կարեւոր է վերահսկել իրավիճակը»,- նշել են մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: