Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն:




Լրահոս