Թուրքիայի արևելքում՝ Վանի նահանգում, անվտանգության ծառայություն իրականացնող ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել. տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ՝Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարւթյանը:
Նշվում է, որ օդանավը հետախուզական և վերահսկողության աշխատանքներ էր իրականացնում Վանի և Հաքքարի նահանգներում: Մահացածների թվում կա երկու օդաչու: