Քիչ առաջ Տավուշի շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
ArmLur.am-ը զրուցել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի հետ, որը քիչ առաջ տեսակցել էր վիրավոր բնակչին: Նա հայտնեց, թե Արամայիսն իրեն լավ է զգում, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել:
Ս.Հ.