Նախկին ռեկտորն՝ ընդդեմ նախարարության. մրցույթը կկայանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի այսօր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նրանք նաեւ հայտնել էին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է։

Նկատենք, որ խոսքը ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դիմումին էր վերաբերում: Նրա դիմումից հետո դատարանը որոշում էր կայացրել կասեցնել այսօր կայանալիք մրցույթը, սակայն հիմա էլ ստացվում է, որ նախարարության դիմումով էլ վերացվել է այդ որոշումը: Եվ հիմա Հայրապետյանը հայտնում է, որ մրցույթի արգելանքն առնվազն 7 օր ուժի մեջ է լինելու, որը գործում է մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

«Անկախ վերոնշյալից՝ ունենք նաև հետևյալ փաստը. 2020թ.-ի հուլիսի 16-ի դրությամբ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կիրառած արգելանքն ուժի մեջ է և դեռ չի հանվել, սակայն ԿԳՄՍՆ-ն նույն օրը պաշտոնապես հայտարարում է, թե մրցույթը տեղի է ունենալու՝ ապօրինի պնդում կատարելով և ՀՊՏՀ խորհրդի վրա ճնշում գործադրելու փորձ կատարելով», – հայտնում է նա:

Եվ հիմա ստացվում է՝ նախկին ռեկտորն ասում է, թե մրցույթը չի կարող կայանալ, իսկ նախարարությունն էլ իր հերթին այլ վբան է ասում:




Լրահոս