Ջրի կորուստները կանխելու համար համակարգն ամբողջապես փոխելու, 50-70 տարվա խողովակները փոխարինելու համար 600-650 միլիոն դոլար է անհրաժեշտ,- ասուլիսում նշեց Երեւան ջուր ընկերության պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանը,-հավելելով, որ տասը տարվա համար ջրմուղի եկամուտը պետք է կազմի 10-11 միլիարդ դրամ, որոնք պետք է ուղղվեն համակարգի բարելավումներին, ոչ թե ամբողջ համակարգերի փոխարինմանը:Արտակ Մալխասյանի հավաստիացմամբ` բարելավման արդյունքում շահել են բաժանորդների բոլոր խմբերը, բացի 20-24 ժամ ջուր ունցողներից, քանի որ ուղղվածությունը եղել է ավելի քիչ ջուր ստացող բաժանորդների ծառայության բարելավումը: Այս ամենը հնարավոր է եղել ջրի խնայման ռեժիմի պարագայում:
Երեվան ջրի հնարավորությունը շատ սուղ են բոլոր խողովակները փոխելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ