Armenian text to speach

Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․Դմիտրի Մեդվեդեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից:

«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:




Լրահոս