ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում են ընտրելու դատավորները որպես ՍԴ դատավորի թեկնածու եւ ԲԴԽ անդամ. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Դատավորները պետք է Սահմանադրական դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների ընտրություն կատարեն: ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ:

Նիստի մեկնարկից առաջ ArmLur.am-ը մի քանի դատավորներից հետաքրքրվել է՝ արդյոք որոշել են, թե ում են տալու իրենց ձայնը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս