ՖՈՏՈ. Կասեցումներ՝ Կոտայքի և Լոռու մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը կրկնայց է իրականացրել նաև Երևան քաղաքի Գնունի փողոցի հարակից շինանյութերի տոնավաճառ, որտեղ օրերս դիտարկվել էին մի քանի թերություններ: Թերությունները շտկված են եղել:




Լրահոս