Այսօր էլ. ԶԼՄ ներով տարածվել է բաց նամակ անհայտ հայ
ֆուտբոլասերների կողմից: Նամակում մասնավորապես ասվում է. “Անհայտ ծագումով, Ռիչարդ Կիրակոսյանը, ով իրեն քաղաքագետ է համարում, անցած
օրը անդրադարձել էր նաև ՀՀ
ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, թե
իբր նա
յուրացրել է հասարակության “զարդերն ու դափնիները “:
Դա ասվում է, այն դեպքում, երբ ազգային հավաքականը ցույց է տալիս
աննախադեպ խաղ և
արդյունք,
ու այս
հարցում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մասնակցությունը հսկայական է: Հենց Հայրապետյանի շնորհիվ է, որ մենք
այսօր ունենք լավ հավաքական, որը փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ ու հիմա
պատրաստվում է հոկտեմբերի 7-ին Մակեդոնիայի հետ վճռորոշ խաղին: Ակնհայտ նկատվում է վերջին օրերին մամուլով Ռ. Հայրապետյանի դեմ
սկսած արշավը: Սա մենք,
առաջին հերթին, գնահատում ենք ստոր
քայլ մեր
հավաքականի և մեր
ֆուտբոլիստների հանդեպ: Ռ.
Կիրակոսյանը և նրա
պատվիրատուները հավանորեն խորապես անտարբեր են մեր Ազգային հավաքականների հաջողությունների հանդեպ: Երևի
նրանք սրտացավ են այլ պետությունների հավաքականների հաջողություններով: Միայն հայրենիք չունեցող մարդիկ կարող
են վճռորոշ խաղից առաջ “հարձակվել” Ֆուտբոլի ֆեդերացիայի և նրա
նախագահի վրա:
Կոչ ենք
անում պատվիրատուներին և
պատվերը կատարող քաղաքագետներին գոնե մինչև
հոկտեմբերի 7-ի խաղը
հանգիստ թողնել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին` չհարամելու ողջ ժողովրդի սպասումները:
Մի խումբ
մոլի ֆուտբոլասերներ ”