ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային թալան. քաղաքացիները պահանջում են 1 տարով վարկային արձակուրդ տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում։ Այստեղ են հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Տնտեսվարողները նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Եվս մի խումբ էլ  դժգոհ է վարկային թալանից: Պահանջը ՀՀ քաղաքացիների համար 1 տարով վարկային արձակուրդի տրամադրումն է:  Բոլոր հավաքավածները պահանջում են հանդիպում վարչապետի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս