«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 327 հոդվածում, որը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելուն: Գործող օրենսդրությամբ նման արարքի համար նախատեսվում է կալանք մինչև 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը 3 տարի ժամկետով:
Պատգամավորներն առաջարկում են խստացնել հոդվածը և նախատեսել ազատազրկում առավելագույնը 6 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: