«Սպորտինգը» հայտարարել է ակումբի ակադեմիայի անվանափոխության մասին։ Այսուհետ այն կկրի թիմի սան Կրիշտիանու Ռոնալդուի անունը։
«Յուվենտուսի» 35-ամյա հարձակվողը «Սպորտինգի» բազայում է սկսել իր կարիերան 1997-2003 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։