Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11։33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ Սիրանուշ Ս․, ծնված 1992 թ.) եւ «ՎԱԶ-2101» (վարորդ Արտավազդ Մ․, ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ալբերտ Մ․-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։
Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղեւոր Հռիփսիմե Պ․-ին (ծնված 1956 թ.), ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: