Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել: Այս մասին այսօր ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ ատավոր Հրայր Թովմասյանը:
«Երբ ես թվարկել եմ, թե ով կարող է լինել ՍԴ նախագահ, ինքը եղել է այդ շարքում»:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում արդեն 3-րդ օրն է բարձր դատարանի նախագահ են ընտրում։ Երեկ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել էր Երվանդ Խունդկարյանը, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն էլ առաջադրել էր Հրայր Թովմասյանը, սակայն Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել։