ՖՈՏՈ. Ովքեր էին Լաս Վեգասում ներկա Արման Հովհաննիսյանի կազմակերպած խնջույքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած երգիչ Արման Հովհաննիսյանը նախօրեին պարգեւատրվել է  ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս` Արմեն Բայբուրդյանի կողմից, որի կապակցությամբ երգիչն իր ինստագրամյան էջում շնորհակալական խոսք է գրել.

«Յուրաքանչյուր պարգեւ ինձ համար թանկ է եւ պարտավորեցնող։ Այսօր պարգևատրվեցի ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս` Արմեն Բայբուրդյանի կողմից, որի համար անչափ շնորհակալ եմ»։

Ի դեպ հավելենք, որ  ավելի վաղ Արման Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել եւ հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը: Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է եւ շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:

Ապա, աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք էր կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը եւ այլք, ովքեր նույնպես Ինտագրամի  իրենց էջերում ջերմորեն շնորհավորել են Արմանին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս