Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ճանաչումը օրակարգում է եւ այդ հարցը տեղափոխվում է ակտիվ քննարկումների փուլ: