ԱՊԱԳԱ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ Հայաստանի արտագաղթի ցուցանիշները գրավել են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Բրիտանական BBC-ից հետո AFP գործակալությունը հոդված է հրապարակել «Հայկական արտագաղթի հետեւանքով ձեւավորվում են միայն կանանցից բաղկացած գյուղեր» վերնագրով: Որպես օրինակ` նշված են Վանաձորի մոտակա գյուղերը: Հոդվածում ասվում է, որ ՄԱԿ-ի ֆոնդի տվյալներով` տարեկան 25-30 հազար մարդ լքում է Հայաստանը, որը բացասաբար է անդրադառնում վերարտադրման եւ գենդերային հավասարակշռության վրա: Այս բոլոր գործոնները վկայում են, որ հասարակությունը ծերանում է: Նույն ֆոնդի վիճակագրությամբ` Հայաստանի քաղաքացիների 44 տոկոսն իր համար ապագա չի տեսնում Հայաստանում:590 ՀՈԳԻ ԱԶԱՏ ԵՆ Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը: Այս մասին տեղեկացնում են ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայությունից:ԽՄՈՐՈՒՄՆԵՐՀԱԿ-ում հեղինակությունների ներքին պայքար է սկսվել: Կոնգրեսին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները փոխանցում են, որ կոնգրեսականների եւ հատկապես երիտասարդ ակտիվիստների շրջանում կտրուկ աճել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, այն աստիճանի, որ նրան սկսել են համեմատել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ հանգամանքն անհանգստություն է առաջացրել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի մոտ, ով հավակնում է դառնալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդը: Համեմատության մասին Լեւոն Զուրաբյանն, այսպես ասած, «կաթեցրել է» առաջնորդի ականջին:ՈՐՊԵՍ Ի՞ՆՉԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանից ստացված նորությունը Հայաստանի վրա: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ: Վերջինս ՌԴ նախագահի եւ վարչապետի որոշումն անակնկալ չի համարում եւ նշում է, որ աշխարհում քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացմամբ պայմանավորված` Վլադիմիր Պուտինի վերադարձը որպես նախագահի թեկնածու Ռուսաստանի համար այդ փոփոխություններին համապատասխան ընթանալուն ուղղված քայլ էր: Ինչ վերաբերում է Հայաստանին, Արամ Կարապետյանի դիտարկմամբ` Պուտին-Մեդվեդեւ փոխատեղումները Հայաստանի քաղաքական դաշտի վրա որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող. «Հիմա բոլորը բոլորի մասին կխոսեն, հետ կբերեն ինչ-որ քաղաքական գործիչների, քոչարյանների, հիմա մենք ամեն ինչ կլսենք, այնինչ, մի քիչ սպասելուց հետո կհասկանանք, որ որեւէ նման բան գոյություն չունի: Այնտեղ Պուտինը վարչապետ է, Մեդվեդեւը նախագահ է, մեկը մեկին առաջարկել է, այստեղ Պուտինի օգնությամբ Քոչարյանը հեղափոխությո՞ւն է անելու: Տեխնիկապես դա ինչպե՞ս է լինելու: Տեր-Պետրոսյանը եկավ որպես ընդդիմություն` հեղափոխություն անելու, այլ բան է, որ չստացվեց, հիմա Քոչարյանը գալու է որպես ընդդիմությո՞ւն Սերժ Սարգսյանին»:ԱՂԱՆԴԱՎՈ՞Ր ԵՆ Սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մ.Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է.Մարտիրոսյանը: Նրանք կտրել են երակները: Դեպքի վայրի զննությամբ տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետնին նետված եւ ջարդված նկարներ:ՑՈՒՑԱԿԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻՆ«Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր կուսակցական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չի ընդունել»,-հայտարարել է ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` կուսակցության որոշումը կհրապարակվի հերթական համագումարի ժամանակ` նոյեմբերին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ