Ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շաբաթ օրը բերման է ենթարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության շտաբում: «Աթամբաևը ձերբակալված է, այժմ որոշվում է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը», – ասվել է շտաբի հաղորդագրության մեջ: Պետական ​​կոմիտեն հայտնել է նաև, որ Ղրղզստանի նախկին նախագահը բերման է ենթարկվել Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործի շրջանակներում:

«Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվել է Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ներկայումս միջգերատեսչական քննչական և օպերատիվ խումբը շարունակում է համապատասխան քննչական և օպերատիվ միջոցառումները՝ ուղղված հանցագործության այլ հանցակիցների հայտնաբերմանը և ձերբակալմանը», – ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի ուշ AKIpress-ը հաղորդել է Աթամբաևի որդիների ձերբակալության մասին:




Լրահոս