Վարուժան Ավետսիյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիպումն ուներ տեղեկատվական եւ խորհրդատվական բնույթ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները,  փոխանակվել են իրենց ունեցած տեղեկություններով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ անշուշտ նման հանդիպումների կարիքը կար, եւ նշեց, որ չի բացառվում, որ առաջիկայում եւս կլինեն նման հանդիպումներ:

«Սովորաբար տեղեկատվական եւ խորհրդատվական բնույթի հանդիպումների ժամանակ որեւէ բան չի որոշվում: Տեղի է ունենում  ընդամենը տեսակետների փոխանակում, իսկ բովանդակային հարցեր, որեւէ որոշման գալու, որեւէ փաստաթուղթ չի քննարկվել»,-ընդգծում է նա:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Հանրապետություն»-ից Արամ Սարգսյանը,   նորաստեղծ ՔՈ-ի ու Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչ կար «Սասնա ծռեր»  կուսակցությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր, «Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանն այս պահին էլ կառավարությունում հանդիպում է անցկացնում դեսպանների հետ: Քննարկման թեման արցախյան պատերազմն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս