“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սեպտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար: Հիշեցնենք, որ նախորդ Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը օգոստոսին առիթ հանդիսացավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի: Ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված և հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ:
Կարեն Կարապետյանը` Ամսվա մարդ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ