ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չպետք է խնդրողի դերում լինենք». ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն ամեն րոպե սպասում էր պատերազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2019 թվականի մայիսի 9-ի հարցազրույցում ազատամարտիկ, «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու, քանի որ հայկական կողմը երբեք չի զիջելու ազատագրված տարածքները։ Եվ պատերազմի հենց երկրորդ օրը ազատամարտիկն իր որդու հետ մեկնեց առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքը։

Հոկտեմբերի 15-ի երեկոյան ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքը հարվածել էր ավտոմեքենայի, որի ուղևորներից Ռուստամ Գասպարյանը վիրավորվել էր, նրա որդին՝ Ռաֆայելը, զոհվել։

Ռաֆայելի ընկերն իր ցավակցական խոսքում նշել էր, «Ախպերս, իմ համար շատ ծանր էր լսել, որ քո երկրային կյանքն ընդհատվեց…Ռաֆս, գիտեիր ուր ես գնում, գիտեիր ինչ է սպասվում…վերջին խոսքերդ մխրճվել են սրտիս մեջ, ասեցիր՝ ինչ էլ, որ լինի ես Տիրոջն եմ պատկանում»։

Սակայն որդու զոհվելուց երկու օր անց հիվանդանոցում մահացավ նաև Ռուստամ Գասպարյանը․ ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսելով Ռուստամ Գասպարյանի մասին, նշում է. «Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին: Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»:

Ազատամարտիկը միշտ նշում էր՝ թշնամու հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս