Պուտինն ու Մակրոնը պատրաստ են համատեղ պայքարել ահաբեկչության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Նախ ՌԴ նախագահը ցավակցել է Փարիզում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հենց այդ կոնտեքստում երկու երկրների ղեկավարները հաստատել են երկկողմանի հետաքրքրության փաստը՝ ակտիվացնելու համար ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մանրամասը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք կատարվում են հետագա էսկալիացան թույլ չտալու եւ բանակցություններն արագ վերսկսելու համար:  Նրանք ընգդծել են հոկտեմբերի 10-ի և 17-ի պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը:




Լրահոս