ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՉԵՆ «Ռ.Քոչարյանին եւ Վ.Պուտինին պետք չէ համեմատել»,-կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բացառել քաղաքականությունից ոչ մեկին չի կարելի, նախկին նախագահին` առավել եւս: Մենք այդպիսի փորձ ունեցել ենք` Լ.Տեր-Պետրոսյանը: Բայց Ռ.Քոչարյանի եւ Պուտինի միջեւ էական տարբերություններ կան: Լուրջ քաղաքական կուսակցություն չկա, տնտեսական ռեսուրս նույնպես չկա, եւ չկա իշխանություն: Վ.Պուտինը, մեղմ ասած, իշխանություն ունի Ռուսաստանում, իսկ Քոչարյանը` ոչ»,-համեմատական է անցկացրել քաղաքագետը:ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՆԿԱՏԵԼ Տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասի երեք պետությունները սեփական խնդիրները լուծելու համար դրսի ուժեր են փնտրում. «Հայաստանի անկախության 20 տարիները եւ տարածաշրջանը» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: «Պետք է սովորել ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, եւ դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին որոշումներ չեն պարտադրում, նրանք ուզում են, որ հարցն ինքնուրույնաբար լուծվի»:Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտն իր հերթին կարծիք է հայտնել, որ ժողովրդին շատ դժվար կլինի համոզել ղարաբաղյան հարցում գնալ զիջումների: Դեսպանի խոսքով` գտնվելով այս իրավիճակում` Հայաստանը զարգացման հարցում ավելի ու ավելի է զիջում մյուս երկրներին: Ի դեպ, երկու դիվանագետներն էլ երեկ դաժան քննադատության են ենթարկել ՀՀ առաջին նախագահին` ասելով, որ այսօրվա բարքերը նրա օրոք են արմատավորվել:ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ներսում հակասություններ չկան: Այսպիսով` նա արձագանքել է լրագրողի այն դիտարկմանը, թե առաջիկա քայլերի մասով ՀԱԿ-ի տարբեր անդամներ տարբեր հայտարարություններ են անում: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը վերջին հանրահավաքում խոսել էր սահմանադրական հեղափոխության, իսկ Տեր-Պետրոսյանը` մաքսիմալիստ չլինելու մասին: Անդրադառնալով վիկիլիքսյան բացահայտումներին` Զուրաբյանը հիշեցրել է մարտի աննախադեպ բազմամարդ հանրահավաքը եւ նկատել, որ ՀԱԿ-ի վախճանի մասին խոսող վիկիլիքսյան աղբյուրներին հերքում է ոչ թե ինքը, այլ իրականությունը: ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸՎարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով ՀՀ-ում է գտնվում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով սերտ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի հետ: Որոշ քաղաքագետների կարծիքով, Էվանսի հայաստանյան այցը կարելի է դիտարկել որպես Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու որոշման եւ դրա արդյունքում Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ունեցած բոլոր կապերի թարմացման փորձ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ