ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն ինչ լավ է լինելու». Վիտալի Բալասանյանը Երեւանում է, հանդիպումներ է ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բալասանյանը ներկայացրել է իր ծրագիրը Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ:

Նշենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ նաեւ ուղերձով, որտեղ մասնավորապես նշել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն:»

Armlur.am-ը քիչ առաջ զրուցել է Վիտալի Բալասանյանի հետ, որն այս պահին Երեւանում է, փորձել ենք պարզել, թե ինչ հարցերի շրջանակում է հանդիպում ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բալասանյանը հորդորեց այդ հարցերով դիմել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին. «Իմ ժամանակը շատ սուղ է, ամեն ինչ լավ է լինելու, աշխատում ենք, իմ ժամանակը սուղ է, ասում եմ ամեն ինչը լավ է լինելու, այսքանը»,-եզրափակեց Վիտալի Բալասանյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս