Ֆրանսիական Նիսում անհայտ անձը Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ի սահմաններում։
Նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա, մի քանի մարդ վիրավոր է։
Իրավապահները ձերբակալել են հարձակվողին։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։