ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պատիժ է սպասվում հրավառության միջոցներ անօրինական ներմուծողներին ու վաճառողներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է վերացնել գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների, անօրինական սարքավորված միջոցների շահագործման արդյունքում առաջացող աղմուկը:

Պարզվում է՝ մեր հանրապետությունում ներկայումս առկա չէ հրագործական արտադրանքի վաճառքը սահմանափակող օրենսդրական նորմ, մինչդեռ 2019-2020 թվականների ընթացքում թվով 101 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ձեռք են բերել ծանուցման ենթակա «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» գործունեությամբ զբաղվելու իրավունք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի տարածքում հրագործական արտադրատեսակների շրջանառությունը, այդ թվում՝ ներմուծումը, պահումը, իրացումը, առանց համապատասխանության գնահատման, համապատասխանության ազգային նշանի եւ մակնշման, արգելվում է։ Ավելին, Հայաստանի տարածքում իրացման նպատակով շահագործումը կամ ներմուծումը կամ իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 600 հազար դրամից 900 հազար դրամի չափով: Իսկ, ահա, առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա հրագործական ապրանքներ վաճառելու համար պաշտոնատար անձը կարող է տուգանվել 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամի չափով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս