Վերահսկողական հերթական աշխատանքների շրջանակում դիտարկվել է Լոռու մարզի Բազում գյուղի այն հաստատությունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցիները։
ԱԱՏՄ մասնագետների դիտարկումները փաստել են՝ այստեղ բնակվողներն ապահովված են անհրաժեշտ հիգիենիկ բոլոր պարագաներով՝ ձեռքերի մշակման ախտահանիչներ՝ սանհանգույցներում, ընդհանուր օգտագործման միջանցքներում, սենյակներում, սպիրտ, քլոր պարունակող նյութեր, հոսող տաք և սառը ջուր։
Նկատի առնելով, որ այս կացավայրում նախորդիվ արձանագրվել է covid-ի հաստատված դեպք, խորհրդատվություն է տրամադրվել անվտանգության միջոցառումների, վարակվածի սենյակի ախտահանման, մակերեսների մշակման և անվտանգության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։