ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սորոսին թողել ենք կառավարության հույսին, որպեսզի ինքը արմատախիլ անի այդպիսի երևույթին». Արմինե Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է ակտիվիստ Արմինե Մելքոնյանի հետ, պարզելու համար, արդյոք իրենք պատրաստվում են առաջիկայում «Բաց հասարակության հիմնադրամի» առջեւ բողոքի ակցիաներ իրականացնել, քանի որ վերջիններս միջազգային կառույցների, դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում եւ պահանջում են հստակ գնահատական տալ Արցախում ընթացող պատերազմին:

Նշենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի ամերիկացի միլիադրատեր Ջորջ Սորոսն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Լրատվականին այս տեղեկատվությունը փոխանցել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» իրենց աղբյուրները։ Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Սորոսը Ալիևին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն և եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով»։ Փորձել ենք Մելքոնյանից պարզել արդյոք սա կարող է պատճառ դառնալ, որ նրանք եւս բողոքի ցույցեր սկսկեն այս գրասենյակի առջեւ:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս