Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշ պատգամավորների տան մոտ ուժեղացվում է անվտանգությունը՝ ի դեմս ոստիկանների։
Ավելի վաղ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կոչ էր արել ցուցարարներին գնալ իմքայլական պատգամավորների տները և պատգամավորներին բերել Ազգային ժողով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ քաղաքացիների կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։