ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զրուցակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում հրադադարի և շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։