«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազությունում բունտ է հասունանում, մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ վերջին օրերին հարուցված քրեական գործերով քննություններին, քանզի հասկանում են, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, եւ վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ դրա համար։ Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հավատարիմների խումբ է ձեւավորել, որի կազմում են նրա տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը, Կոտայքի դատախազ Պետրոս Պետրոսյանը, ՀՔԾ նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ Արսեն Մարտիրոսյանը, որոնք իրենց վրա պետք է վերցնեն այդ գործերով դատախազների լիազորությունը։
Սրա ապացույցն էլ այն է, որ նախօրեին Գեւորգ Բաղդասարյանն անձամբ էր ներկայացել դատարան եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների իրավաչափության դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: