Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը այս պահից սկսած հացադուլ է սկսում ՀՀ կառավարության շենքի առջեւ: Armlur.am-ը զրուցել է Բալայանի հետ պարզելու համա, թե ինչու է որոշել հիմա դիմել նման քայլի ու ինչ պահանջով:
Կիմ Բալայանը մեզ փոխանցեց, որ ինքը պահանջում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ Սահմանդրական կարգը տապալելու համար:
Նշենք, որ Կիմ Բալայանի որդիներն են դատավոր Դավիթ Բալայանը, Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը
Մանրամասները՝ տեսանյութում